Արամազդ, Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը[1][2][3]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Քանի որ մեզ հասած տեղեկությունները սակավ են մինչև Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունը, իսկ մեծ մասը Մովսես Խորենացին և Ագաթանգեղոսը օգտվել են այլ պետությունների պատմիչների գրառումներից, անվան ամենահավանական տարբերակներից է «ԱՐԱ»– հայ․ Արարիչ և «Մազդա» – պարս․ Իմաստուն կամ իմաստություն, որը սխալմամբ կամ դիտավորյալ նմանեցվելով Ահուրա Մազդաին լայն տարածում է գտել, և քրիստոնեության ժամանակ ցանկացած հիշատակում հին Աստվածների մասին կգնահատվեր, որպես հեթանոսություն, իր բոլոր ծանր հետևանքներով[1][3]։ Գուցե այս ամենից խուսափելու համար պատմիչների կողմից այսպիսի քայլը ուղղված է եղել, որպես հասարակ մարդկանց մեջ «հեթանոսությունից» պաշտպանման ձև, որակելով Արամազդին որպես «հին սխալ երևույթ» որը մեզ է հասել Զրադաշտականությունից։ Այնինչ նրա անունը պետք է լիներ Արարիչ կամ կարճ Արա, նույնիսկ հիմա գործածում են Հայր Արա, որպես դիմելաձև Արարչին։

Տեսակ պտղաբերության աստված
Դիցաբանություն Հայկական դիցաբանություն
Սեռ արական
Այլ մշակույթներում Զևս, Յուպիտեր, Ահուրամազդա, զրահադաշտության Ահուրամազդային
Երևի համընկնում է Armazi?
Վայր Մեծ Հայք Մեծ Հայք
Զբաղմունք գերագույն աստված, աստվածների հայր
Զավակներ Անահիտ, Աստղիկ, Նանե, Վահագն և Միհր

Ընտանիք: Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում։ Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ են Արամազդի զավակները։ Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։

No comments

Այժմ կայքը դիտում են 3046 հյուր և անդամներ չկան։